Դերասան Միխայիլ Պորեչենկովը թոռ է ունեցել
Քառասունվեցամյա ռուս դերասան Միխայիլ Պորեչենկովը պապիկ է դարձել, գրում է StarsLife-ը։
Նրա թոռնուհին ծնվել է Տալլինում։ Նա Պորեչենկովի ավագ որդու՝ դերասան Վլադիմիր Լյուբիմցևի և նրա կնոջ՝ Յուլյա Ֆոլի դուստրն է։ Դերասանի թոռնուհուն Միլոսլավա են անվանակոչել։
Վլադիմիրը դերասանի որդին է առաջին ամուսնությունից։ Պորեչենկովը որդու հետ սկսել է շփվել արդեն հասուն տարիքում և առաջարկել նրան Տալլինից Մոսկվա տեղափոխվել։










