«Երազանքների լիգա». ամերիկյան վարձույթում է հայտնվել ՖԻՖԱ-ի նախագահի մասին ֆիլմը

01:27 • 09.06.15

«Երազանքների լիգա» ֆիլմը, որում դերասան Թիմ Ռոթը մարմնավորում է ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերին, հանգստյան օրերին ընդամենրը մոտ հազար դոլար է հավաքել ամերիկյան վարձույթում:

Ինչպես հաղորդում է BBC-ն` Bloomberg-ին հղումով,  ֆիլմը ցուցադրվել է միայն մի քանի կինոթատրոնում:  Ավելի վաղ կինոնկարը ցուցադրվել է Եվրոպայում, որտեղ այն 150 000 դոլար է հավաքել:  Իսկ ֆիլմի բյուջեն կազմել է մոտ 27 մլն դոլար:

«Երազանքների լիգա» ֆիլմը նկարահանվել է ՖԻՖԱ-ի միջոցներով: Ֆիլմը պատմում է կազմակերպության ձևավորման պատմությունը: ՖԻՖԱ-ի հիմնադրի դերը մարմնավորում է ֆրանսիացի դերսան Ժերար Դեպարդիեն, իսկ օրեր առաջ հրաժարական տված նախագահ Յոզեֆ Բլատերին` ամերիկացի Թիմ Ռոթը:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Բլատերը հայտարարեց, որ որոշել է հրաժարական տալ կազմակերպությունում ծագած կոռուպցիոն սկանդալի պատճառով: 

 

«Երազանքների լիգա». ամերիկյան վարձույթում է հայտնվել ՖԻՖԱ-ի նախագահի մասին ֆիլմը