«Քաղցած խաղեր 3». հրապարակվել է եզրափակիչ մասի առաջին թրեյլերը (տեսանյութ)

23:17 • 09.06.15

YouTube-ում է հայտնվել «Քաղցած խաղեր» եռերգության  եզրափակիչ մասի առաջին թրեյլերը: Ինչպես գրում է Корреспондент-ը` «Քաղցած խաղեր 3»-ը վարձույթում կհայտնվի 2015-ի նոյեմբերի 20-ին:

Օրեր առաջ ֆիլմի գլխավոր հերոսուհուն մարմնավորող Ջենիֆեր Լոուրենսը ուրախացրել էր իր երկրպագուներին` Facebook-ում լուսանկար հրապարակելով ֆիլմի նոր մասից` «հունիսի 9, 2015»,   #MockingjayPart2 #Unite գրառմամբ:

Լուսանկարում պատկերված են ֆիլմի հերոսներ Քիդնիսը (Ջենիֆեր Լոուրենս) և Գեյլը (Լիամ Հեմսվորթ)` զինված և պատրաստ հարձակման:

Սյուժեի համաձայն` եռերգության վերջին մասում կայանում է հերոս-ապստամբների եզրափակիչ մարտը` ընդդեմ հիմնական հակահերոս նախագահ Սնոուի և նրա դաշնակիցների:

 

«Քաղցած խաղեր 3». հրապարակվել է եզրափակիչ մասի առաջին թրեյլերը (տեսանյութ)