Մոսկվայում Լինդսի Լոհանին դուրս են արել ռեստորանից (տեսանյութ)
Մոսկվայում ամերիկացի դերասանուհի Լինդսի Լոհանին դուրս են արել ռեստորանից։ Պատճառը եղել է այն, որ նա փորձել է ծխել ռեստորանի ներսում, գրում է m24.ru-ն։
Նրան բացատրել են, որ օրենքի համաձայն՝ հասարակական վայրերում ծխելն արգելվում է։
Այդ պատճառով նա դուրս է եկել դրսում ծխելու, սակայն երկրպագուների և պապարացիների ներկայությունը նրան անհանգստացրել է, ու նա ստիպված է եղել հեռանալ։










