Տարանտինոն տասնյակ պրոյեկտորներ է հատկացրել կինոթատրոններին` իր նոր ֆիլմը իր ուզած ձևով ցուցադրելու համար
Ամերիկացի անվանի կինոռեժիսոր Քուենթին Տարանտինոն «ռետրոկարգի է բերել» աշխարհի 50 կինոթատրոններ. հատուկ պրոյեկտորներ է տրամադրել այդ մշակութային օջախներին:
Business Insider-ի պարզաբանմամբ` Տարանտինոյի այդ քայլը նպատակ ունի ապահովել իր նոր ֆիլմի` «Նողկալի ությակի» «պատշաճ ցուցադրությունը» ԱՄՆ-ում: Ըստ ամենայնի` Տարանտինոն ինքն է կարգավորելու այդ պրոյեկտորների տեղադրման աշխատանքները:
Ֆիլմն ամբողջովին նկարահանվել է 70 մմ-անոց ժապավենով: Վերջինիս դեպքում կադրերը գրեթե նույն բարձրությունն ունեն, ինչ 35 մմ-անոցի դեպքում, սակայն կրկնակի ավելի լայն են: Դրանք կրկնակի էլ թանկ են նստում` կինոարտադրության ընթացքում: Արդյունքը ավելի որակյալ պատկերն ու էկրանին տեսաշարի ավելի լայն արտացոլումն է:
1966-ի «Խարտում» ֆիլմից հետո Տարանտինոյի «Ությակը» միակ ֆիլմն է, որի նկարահանման համար Ultra Panavision 70 ոսպնյակներ են կիրառվել:










