Թռիչք մահվան վրայով. իտալացի զբոսաշրջիկը չափազանց վտանգավոր լուսանկար է արել (լուսանկար)
Երբեմն տպավորիչ լուսանկար ստանալու համար մարդիկ դիմում են վտանգավոր հնարքների, սակայն մի երիտասարդ իտալացի ավելի հեռուն է գնացել ու, վտանգելով սեփական կյանքը, բացառիկ լուսանկար է արել:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, 24-ամյա Ալեսիո Բարիվիերան Հարավաֆրիկյան Հանրապետություն կատարած ճամփորդության ընթացքում որոշել է լուսանկարվել 610մ բարձրության վրա գտնվող ժայռի եզրին: Կադրին առավել ազդեցիկություն հաղորդելու համար անվախ իտալացին որոշել է ժայռի եզրին կանգնած ամբողջ ուժով վեր ցատկել:
«Եթե հավասարակշռությունս կորցնեի, ապա տեղում կմեռնեի: Բայց նոր, սուր զգացողությունների, ադրենալինի ծարավն ինձ ստիպեց չվախենալ ու ցատկել: Փոխարենը՝ ընկերս, ով ինձ նկարում էր, վախից քարացել էր»,-վերհիշել է իտալացին:


.jpg)










