«Ա'յ լիրբ, ես Մադոննան եմ». Մադոննան նոր տեսահոլովակ է ներակայացրել Քանյե Ուեսթի, Բեյոնսեի հետ. տեսանյութ
Ամերիկացի սկանդալային երգչուհի Մադոննան նոր տեսահոլովակ է ներկայացրել` «Ա'յ լիրբ, ես Մադոննան եմ» (B---h I’m Madonna) երգի հիման վրա:
The New York Daily News-ը մանրամասնում է, որ տեսահոլովակում հանդես են եկել այնպիսի աստղեր, ինչպիսիք են Քանյե Ուեսթը, Բեյոնսեն, Քեթի Փերին, Մայլի Սայրուսը, Ռիտա Օրան, Քրիս Ռոքը:
Միայն թե, նկատում է աղբյուրը, այս առաջնակարգ աստղերի հայտնությունը այնքան ակնթարթային է, որ շատ հանգիստ կարելի է բաց թողնել:
Ներկայացնելով հոլովակի սյուժեն` աղբյուրը գրում է, որ ըստ էության՝ տեսահոլովակում Մադոննան «ուրախանում է» Նյու Յորքի հյուրանոցներից մեկում:
Երգչուհին առայժմ հրապարակել է հոլովակի թիզերը և հայտնել, որ շուտով կլինի քլիպը:










