Կնկարահանվի «Մալեֆիսենթ» ֆիլմի շարունակությունը

16:40 • 17.06.15

Disney ընկերությունը որոշել է թողարկել «Մալեֆիսենթ» հեքիաթ-ֆիլմի 2-րդ մասը՝  ոգևորվելով առաջին մասից, որը վարձույթում 758 մլն դոլար է հավաքել, գրում է buro247.ru-ն։

 

Ինչպես փոխանցում է Deadline պարբերականը՝ ֆիլմի հեղինակները մտածում են «Մալեֆիսենթ» ֆիլմի շարունակությունը նկարահանելու մասին։ Սցենարիստն արդեն հայտնի է՝ Լինդա Վուլվերտոն, ով աշխատել է նաև 1-ին մասի սցենարի վրա։ Վուլվերտոնն արդեն վաղուց է համագործակցում Disney-ի հետ. նա գրել է «Առյուծ արքան», «Գեղեցկուհին և հրեշը» և «Մուլան» ֆիլմերի սցենարները։

 

Ֆիլմի ռեժիսորը դեռ չի ընտրվել։ Գլխավոր դերի համար հեղինակները, իհարկե, դիտարկում են Անջելինա Ջոլիի թեկնածությունը, ով արդեն հայտարարել է դերասանական կարիերայի ավարտի մասին։

 

Կնկարահանվի «Մալեֆիսենթ» ֆիլմի շարունակությունը