Հոլիվուդյան դերասան Վուդի Հարելսոնը նոր ֆիլմում խաղալու է ԱՄՆ Նախագահ Լինդոն Ջոնսոնի դերը

18:23 • 17.06.15

Հոլիվուդյան հայտնի դերասան Վուդի Հարելսոնը LBJ ֆիլմում խաղալու է ԱՄՆ-ի 36-րդ նախագահ Լինդոն Բեյնս Ջոնսոնի դերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 17-ին հաղորդել է «Վերայեթի» հանդեսը: «Կինոնկարի ռեժիսորը Ռոբ Ռայներն է,-նշում է հրատարակությունը:-Նկարահանումները կսկսվեն առաջիկա աշնանը և տեղի կունենան Լուիզիանայի նահանգի Դալլաս քաղաքում և մայրաքաղաք Վաշինգտոնում»:

Դա կենսագրական պատմություն է մինչև նախագահության շրջանը Լինդոն Ջոնսոնի կյանքի մասին: Լինելով փոխնախագահ՝ նա բարձրագույն պետական պաշտոնն զբաղեցրել է 1963 թվականի նոյեմբերի 22-ին՝ Ջոն Քենեդու սպանության օրը:

Վուդի Հարելսոնը լայն ճանաչում է ստացել 1996 թվականին ռեժիսոր Միլոշ Ֆորմանի «Ժողովուրդը դեմ է Լարի Ֆլինթին» ֆիլմի էկրան բարձրանալուց հետո: Իր հերթին ռեժիսոր Ռոբ Ռայները ճանաչում է ձեռք բերել իր «Երբ Հարին հանդիպեց Սալիին»  քնարական կատակերգության շնորհիվ (1989 թվական)։

 

Հոլիվուդյան դերասան Վուդի Հարելսոնը նոր ֆիլմում խաղալու է ԱՄՆ Նախագահ Լինդոն Ջոնսոնի դերը