Փոլ Ուոքերի մահից հետո նրա մեքենաների մի մասն անհետացել է

12:31 • 18.06.15

ԱՄՆ-ում սկանդալ է հասունանում հանգուցյալ դերասան Փոլ Ուոքերի ավտոմեքենաների հսկայական հավաքածուի շուրջ։ Դերասանի ընտանիքը նկատել է 7 մեքենայի կորուստ, այդ թվում՝ տարբեր թվականների արտադրության մի քանի BMW M3-ի, գրում է ДНИ.ru-ն։

 

«Ֆորսաժ» ֆիլմի դերասան Ուոքերը, ով մահացել է 2013թ. նոյեմբերին, մեքենաներ սիրում էր ոչ միայն ֆիլմերում, այլև կյանքում, ինչն էլ ապացուցում է ավտոմեքենաների նրա մեծ հավաքածուն։ Սակայն նրա ողբերգական մահից ընդամենը 24 ժամ անց նմուշների մի մասն անհետացել է։

 

Դերասանի բարեկամները դատի են տվել նրա երբեմնի ընկերոջը՝ Ռիչարդ Թեյլորին, ում մեղադրում են նրանում, որ առանց զգուշացնելու ավտոտնակից դուրս է բերել Փոլի հավաքածուի մի մասը։ Ընդհանուր առմամբ՝ դերասանն ունեցել է 31 ավտոմեքենա։

 

Թեյլորն այս ժամանակահատվածում հասցրել է ոչ միայն դուրս բերել թանկարժեք ավտոմեքենաները, այլև վաճառել մի քանիսը։ Դերասանի ընտանիքի փաստաբանները պատրաստվում են դատարանի միջոցով ստիպել Թեյլորին վերադարձնել մեքենաները կամ փոխհատուցել արժեքը։

 

Փոլ Ուոքերի մահից հետո նրա մեքենաների մի մասն անհետացել է