Մայքլ Դուգլասը դարձել է 1 միլիոն դոլար արժողությամբ հրեական միջազգային մրցանակի մրցանակակիր

11:40 • 18.06.15

Աշխարհահռչակ ամերիկացի դերասան Մայքլ Դուգլասը դարձել է Genesis Prize 1 միլիոն դոլար արժողությամբ հրեական միջազգային մրցանակի մրցանակակիր: Մրցանակը ստեղծվել է հրեա ժողովրդի ամենաանվանի ներկայացուցիչներին պարգևատրելու համար: Այդ մասին ria.ru-ին հայտնել է Ռուսաստանի հրեական կոնգրեսի մամուլի ծառայության ղեկավար Միխայիլ Սավինը:

 

Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը կմասնակցեն Քնեսեթի պատգամավորները, առաջատար հրեական կազմակերպությունների առաջնորդները, խոշոր ֆիլանտրոպներ:

 

Մայքլ Դուգլասը հրեական ծագում ունի: Իր մրցանակը նա մտադիր է նվիրաբերել բարեգործական նպատակների համար:

 

Դուգլասը դարձել է Genesis Prize մրցանակի պատմության մեջ երկրորդ մրցանակակիրը: Անցած տարի, երբ այն շնորհվում էր առաջին անգամ, դրան արժանացել է Նյու Յորքի նախկին քաղաքապետ միլիարդատեր Մայքլ Բլումբերգը:

 

Մայքլ Դուգլասը դարձել է 1 միլիոն դոլար արժողությամբ հրեական միջազգային մրցանակի մրցանակակիր