Հրատարակվել է «Մոխրագույնի 50 երանգները» գրքի «տղամարդկային տարբերակը»
Բրիտանացի գրող Է.Լ. Ջեյմսը, ով «Մոխրագույնի 50 երանգները» էրոտիկ վեպի և նրա 2 շարունակությունների հեղինակն է, հրատարակել է հարուստ գործարար Քրիստիան Գրեյի և համեստ ուսանողուհի Անասթեյշա Սթիլի հարաբերությունների պատմության նոր տարբերակը։
Նոր՝ Gray անվանումով վեպում ընթերցողին հայտնի սյուժեն վերապատմվում է գեղեցկադեմ միլիարդատիրոջ անունից։ Հեղինակը հայտնել է, որ կատարել է բազմաթիվ ընթերցողների ցանկությունը, փոխանցում է Deutsche Welle-ն։
«Քրիստիանը բազմաշերտ կերպար է, և ընթերցողին միշտ էլ հուզել են նրա ցանկությունները, դրդապատճառները և բարդ անցյալը»,- գրում է հեղինակը՝ նշելով, որ ցանկացած սիրային պատմություն ունի 2 կողմ։
Ամեն դեպքում այդ գաղափարը կարող է հեղինակին մեծ եկամուտ բերել։ Ջեյմսը միլիարդատեր է դարձել իր եռապատման սենսացիոն հաջողության շնորհիվ։ Նրա գրքերը, որոնք առատ են սեքսուալ բնույթի տեսարաններով, թարգմանվել են 50 լեզուներով և վաճառվել 125 մլն օրինակով։










