Շվարցենեգերը վախեցրել է երեխաներին՝ անսպասելիորեն «վերակենդանանալով» Մադամ Տյուսոյի թանգարանում (տեսանյութ)

16:37 • 18.06.15

Ամերիկացի հանրահայտ դերասան Առնոլդ Շվարցենեգերը սարսափեցրել է Մադամ Տյուսոյի մոմե արձանների թանգարանի այցելուներին՝ անսպասելիորեն «վերակենդանանալով» և խոսելով իր հետ լուսանկարվել ցանկացողների հետ, գրում է rg.ru-ն։

 

Զվարճալի անակնկալը դերասանը մատուցել է «Տերմինատոր. Գենեսիս» ֆիլմին ընդառաջ, որն էկրաններին կհայտնվի հուլիսի մեկին։ Ֆիլմի թրեյլերը կարող եք դիտել այստեղ։ 

 

Դիմահարդարներն այնպես են շպարել դերասանին, որ նա առավելագույնս նմանվի ֆիլմում իր կերտած ռոբոտի կերպարին։ 

 

Շվարցենեգերը վախեցրել է երեխաներին՝ անսպասելիորեն «վերակենդանանալով» Մադամ Տյուսոյի թանգարանում (տեսանյութ)