Մեկնարկել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնը

21:34 • 19.06.15

Ռուսաստանի մայրաքաղաքում այսօր երեկոյան մեկնարկել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնը:

 

Russia Today-ը հայտնում է, որ հանրահայտ փառատոնն այս տարի անց է կացվում 37-րդ անգամ:

 

Ըստ ավանդույթի` բացման հանդիսավոր արարողությունից առաջ սպորտի, արվեստի և քաղաքականության հայտնի գործիչները անցնում են կինոփառատոնի կարմիր գորգով` Մոսկվայի կենտրոնի «Ռոսսիյա» կինոթատրոնում:

 

Այս տարի փառատոնի ծրագրում են ֆիլմեր Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Իրանից, Լիբանանից, Բուլղարիայից, Ֆինլանդիայից, Սերբիայից և այլ երկրներից:

 

Մեկնարկել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնը