Մեծ Բրիտանիայում հրապարակվել են Մարգարեթ Թետչերի գաղտնի հուշագրությունները
Մեծ Բրիտանիայում հրապարակվել են երկրի նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերի մի քանի գաղտնի ձեռագիր հուշագրություններ, ներառյալ՝ ԽՍՀՄ նախկին առաջնորդ Միխայիլ Գորբաչովի հետ բարեկամության վերաբերյալ գրառումները, հայտնում է РИА Новости-ն։
«Անկախ ներկայիս քաղաքականությունից՝ մենք պետք է ընդունենք, որ Թետչերը խոշոր պատմական կերպար է։ Նրա գրառումները կմիանան Ուինսթոն Չերչիլի թղթերին և հասանելի կլինեն 20-րդ դարն ուսումնասիրող գիտնականների համար»,- նշել է Անգլիայի Գեղարվեստական խորհրդի ղեկավար Փիթեր Բազալջեթան։
Գրառումներում կան հիշատակումներ Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար Կոնստանտին Չերնենկոյի հուղարկավորության ժամանակ Թետչերի՝ Մոսկվա այցի մասին, տպավորություններ 1984-ին Ֆոնտենբլոյում կայացած Եվրոպական գագաթաժողովից։










