Ճերմակ տաճար. աշխարհի թերևս ամենահեքիաթային տաճարը` լուսանկարներով
Թաիլանդում գործում է մի շատ արտասովոր բուդդիստական տաճար, որը Adme.ru-ն անվանում է «աշխարհի թերևս ամենահեքիաթային տաճար» և ֆոտոռեպորտաժ ներկայացնում:
Վատ Ռոնգ Կհուն անվանումով տաճարը ավելի հակտնի է «Ճերմակ տաճար» տարբերակով, գտնվում է Թաիլանդի Չիանգրայ նահանգում:
Ճերմակ տաճարի ճակատային մասն իսկապես շլացուցիչ սպիտակ գույնի է: Տաճար մտնելու համար հարկավոր է անցնել հատուկ կամրջով, որը խորհդանշում է «վերածնման շրջափուլը»: Կամրջի տակ մեծ փոս է փորված. դա էլ` իբրև դժոխքի այլաբանություն: Այդ փոսից վեր են խոյանում հարյուրավոր ձեռքեր, որոնք էլ պատկերավոր ցույց են տալիս «դեպի երջանկություն տանող ուղին»:
Տաճարի արտաքին արձանների մեծ մասը նվիրված է բուդդիստական ու հինդուիստական միֆական հերոսներին: Իսկ գերիշխող սպիտակ գույնը խորհրդանշում է Բուդդայի անաղարտությունը, սպիտակ ապակին` նրա իմաստնությունը, որը վառ «փայլում է» ամբողջ աշխարհում:
Այս տաճարի շինարարությունը սկսվել է 1997-ին և շարունակվում է մինչ օրս: Ընդհանուր առմամաբ՝ նախատեսված է տաճարների համալիր, որը բաղկացած կլինի 9 շինությունից: Դրանց մի մասն արդեն պատրաստ է: Տաճարի տարածքում գեղեցիկ ձկներով ջրամբարներ կան, շատրվաններ ու զանազան արձանիկներ: Մուտքն ազատ է:





















