BBC-ն ֆիլմ կնկարահանի մոլորակի ազդեցիկ կանանց մասին
BBC հեռուստառադիոընկերության նկարահանող խումբը ֆիլմ կնկարահանի մոլորակի ազդեցիկ կանանց մասին։ Նկարահանումներին կմասնակցի նաև Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն, գրում է Газета-ն։
Նշվում է, որ ֆիլմի հեղինակները ցանկանում են ներկայացնել այն կանանց, ովքեր փոխում են աշխարհը։
Ֆիլմի համար արդեն պատրաստ են Չիլիի նախագահ Միշել Բաչելետի, Շվեդիայի արտաքին գործերի նախկին նախարար Մարգոտ Վալստրոմի, Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Քրիստին Լագարդի, Ավստրալիայի նախկին վարչապետ Ջուլիա Հիլարդի մասնակցությամբ տեսարանները։
Ֆիլմում սյուժեներ կլինեն նաև թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի, խաղաղության Նոբելյան մրցանակակիր Մալալա Յուսուֆզայի մասին։
Պրեմիերան նախատեսված է 2016-ին։










