Պիկասոյի «նկարազարդած» բացիկը վաճառվել է ռեկորդային գնով. լուսանկար

20:27 • 20.06.15

Լեգենդար գեղանկարիչ Պաբլո Պիկասոյի ձևավորած բացիկը 166.000 եվրոյով վաճառվել է գերմանական աճուրդում:


Ամերիկյան Business Insider-ը մանրամասնում է, որ Gaertner աճուրդում վաճառված բացիկը ռեկորդ է սահմանել իր 166.000 եվրո կամ 188.000 ԱՄՆ դոլար գնով:


Գնորդը «օվկիանոսից այն կողմ» գնտվող հավաքորդ է, բացիկը ձեռք է բերել հեռախոսազանգով: Սակարկումը սկսվել է 100.000 եվրո գնից: Կոմիսիոն վճարումներով հանդերձ` բացիկը հավաքորդին կարժենա 200.000 եվրո:


Բացիկը Պիկասոյի կողմից ուղարկվել է իր ընկերոջը` ֆրանսիացի պոետ Գիյոմ Ապոլիներին՝ թվագրված է 1918-ով: Պատկերը վերաբերում է Պիկասոյի «կուբիստական շրջանին»:


Հետաքրքրական է, որ բացիկը, որի կազմին ֆրանսիական քաղաքի տեսարան է, այդպես էլ չի հասել հասցեատիրոջը. Պիկասոն ընկերոջ անունը իսպանական ձևով գրել էր «դոն Գիլիերմո Ապոլիներին»:

Պիկասոյի «նկարազարդած» բացիկը վաճառվել է ռեկորդային գնով. լուսանկար