Ռուսաստանը կարող է հետագայում կրկին միանալ «Մեծ ութնյակին». Պուտին

10:19 • 20.06.15

Ռուսաստանն ապագայում կարող է կրկին միանալ «Մեծ ութնյակին»՝ չնայած Կանադայի հակառակ դիրքորոշմանը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է CBC հեռուստաալիքը։

 

«Ես չեմ ուզում որևէ մեկին վիրավորել, սակայն եթե Միացյալ Նահանգներն ասեն, որ Ռուսաստանը պետք է վերադառնա «Մեծ ութնյակ», ապա Կանադայի վարչապետը կփոխի իր դիրքորոշումը», -  Պուտինին մեջբերել է հեռուստաալիքը։

 

Ավելի վաղ Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման պատրաստակամության մասին։ 

 

Ղրիմի՝ Ռուսաստանին միանալուց հետո ՌԴ-ն հեռացվել է միջազգային ակումբից, և այժմ խումբը կոչվում է «Մեծ յոթնյակ», որի անդամ են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ճապոնիան։

 

 

 

Ռուսաստանը կարող է հետագայում կրկին միանալ «Մեծ ութնյակին». Պուտին