Չի կարելի մի կողմից ռուսների հետ բանակցել տնտեսական նախագծերի շուրջ, իսկ մյուս կողմից պնդել, թե դիվանագիտական փակուղում ենք․ Զելենսկին՝ Թրամփի վարչակազմի մասին
Չի կարելի մի կողմից ռուսների հետ բանակցել ապագա տնտեսական նախագծերի շուրջ, իսկ մյուս կողմից պնդել, թե դիվանագիտական փակուղում ենք։ Մենք դիվանագիտական փակուղում չենք։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ խոսելով Թրամփի վարչակազմի մասին։
«Կանգնեցրեք Ռուսաստանի ամբողջ տնտեսությունը։ Փակե՛ք Ռուսաստանի բերանը։ Մի՛ սնուցեք նրանց ձեր վաճառքներով։ Պարզապես պատժամիջոցներ կիրառեք նրանց սպառազինության նկատմամբ։
Տրամադրե՛ք մեզ Starlink-ի հասանելիություն։ Դուք դա արեցիք, երբ արձագանքեցիք Իրանին։ Այնտեղ ամեն ինչ աշխատեց։ Իսրայելը լիովին վերահսկում էր Իրանի օդային տարածքը։
Նշանակում է՝ երբ դրա կարիքը կա, համակարգն աշխատում է։ Մենք զրուցում ենք Եվրոպայի և Ամերիկայի տարբեր գործընկերների հետ։ Ես նրանց անկեղծորեն ասում եմ, որ չինացի ներկայացուցիչները ներգրավված են Starlink-ի այլընտրանքի մշակման գործում։ Նրանք մոտենում են նպատակին և այդ տեխնոլոգիան փոխանցում Ռուսաստանին։ Ռուսաստանը կարող է ձեռք բերել նման գերիշխանություն»,-նշել է Զելենսկին։














