ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Միջազգային քրեական դատարանի դեմ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Միջազգային քրեական դատարանի դեմ, հաղորդում է Reuters-ը։
Ավելի վաղ Թրամփը կոչ էր արել Հռոմի կանոնադրության անդամ բոլոր կողմերինանհ ապաղ դուրս գալ Միջազգային քրեական դատարանից։
ԱՄՆ նախագահը դատարանն անվանել է «վերահսկողությունից դուրս եկած կառույց», «ապօրինի կազմակերպություն» և «չար մարդկանց խումբ», գրում է Reuters-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վաշինգտոնում պատրաստել են ՄՔԴ–ի դեմ պատժամիջոցների փաթեթ։
Հայաստանը ՄՔԴ անդամ է դարձել 2024 թվականի փետրվարից՝ վավերացնելով Հռոմի կանոնադրությունը՝ Բաքվի ռազմական հանցագործությունների թեման բարձրացնելու համար։











