Ռեժիսոր Ջեյմս Մենգոլդը ֆիլմ կնկարահանի դերասանուհի Ինգրիդ Բերգմանի մասին

17:08 • 21.06.15

Ամերիկացի ռեժիսոր Ջեյմս Մենգոլդը հաստատվել է «Գաղթակղելով Ինգրիդ Բերգմանին» (Seducing Ingrid Bergman) ֆիլմի ռեժիսորի պաշտոնում, գրում է ТАСС-ը:


Ֆիլմի սցենարը, որը հիմնված է գրող Քրիս Գրինհոլֆի նույնանուն գրքի վրա, 2014 թվականին ճանաչվել է հոլիվուդյան սցենարներից լավագույնը, որ չի գտել իր ռեժիսորին: Այժմ, սական, իրավիճակը փոխվել է, և ֆիլմը նկարահանելու է Ջեյմս Մենգոլդը:


Ֆիլմը պատմում է իրական դեպքերի մասին, որոնց մասնակցել են 1942 թվականին «Կասաբլանկա» ֆիլմի դուրս գալուց հետո ճանաչում ստացած շվեդ դերասանուհին և հայտնի ֆրանսիացի լուսանկարիչ Ռոբերտ Կապան:


Սպասվում է, որ ֆիլմը էկրան կբարձրանա 2017 թվականին: 

 

Ռեժիսոր Ջեյմս Մենգոլդը ֆիլմ կնկարահանի դերասանուհի Ինգրիդ Բերգմանի մասին