Եղիր ինքդ քեզ նման. մնացած բոլոր դերերն արդեն բաշխված են. Օսկար Ուայլդի 15 մտքեր
Կան դասականներ, որոնց երբեք չենք դադարի մեջբերել, և նրանցից մեկը Օսկար Ուայլդն է:
19-րդ դարի ամենահեղինակավոր գրողներից մեկի մտքերն է ներկայացել AdMe.ru-ն` ընդծելով, որ դրանք հիանալիորեն բնորոշում են 21-րդ դարի մարդկանց:
1. Սիրավեպին ոչինչ այնքան չի խանգարում, որքան կնոջ հումորի զգացումը և դրա բացակայությունը տղամարդու մոտ:
2. Մենք տանել չենք կարողանում այն մարդկանց, ովքեր ունեն նույն թերությունները, ինչ մենք:
3. Ես բնավ չեմ ցանականում իմանալ, թե ինչ են խոսում իմ մեջքի ետևում, առանց այդ էլ ես բավականին մեծ կարծիքի եմ իմ մասին:
4. Կյանքում գոյություն ունի երկու մեծ ողբերգություն. երբ չես ստանում այն, ինչ ուզում ես և երբ ստանում ես:
5. Եղիր ինքդ քեզ նման. մնացած բոլոր դերերն արդեն բաշխված են:
6. Ես այնքան զրպարտություններ եմ լսել Ձեր հասցեին, որ կասկած չունեմ` Դուք հիանալի անձնավորություն եք:
7. Երբեք մի՛ սիրեք մեկին, ով Ձեզ վերաբերվում է որպես սովորական մարդու:
8. Ներեցե՛ք Ձեր թշնամիներին. դա նրանց հունից հանելու լավագույն եղանակն է:
9. Սիրահարվածությունն սկսվում է նրանից, որ մարդ խաբում է ինքն իրեն, իսկ արդյունքում նաև` մեկ ուրիշին:
10. Երբ մարդ երջանիկ է, նա միշտ լավն է, սակայն միշտ չէ, որ լավ մարդիկ են երջանիկ լինում:
11. Սիրո մասին գրելը շահեկան է, այն մեծ պահանջարկ ունի:
12. Վտանգավոր է հանդիպել մի կնոջ, որ ամբողջությամբ քեզ հասկանում է, դա սովորաբար ավարտվում է ամուսնությամբ:
13. Ինչպես ասել է սրամիտ մի ֆրանսիացի` կանայք միշտ ոգեշնչում են մեզ մեծ սխրանքներ գործելու և մշտապես խաnգարում են մեզ իրագործել դրանք:
14. Եսասիրությունն այն չէ, որ մարդ ապրում է այնպես, ինչպես ուզում է, այլ այն, որ ստիպում է ուրիշներին ապրել իր սկզբունքներով:
15. Դու չես կարող փոխել քամու ուղղությունը, բայց միշտ կարող ես բարձրացնել առագաստները` նպատակիդ հասնելու համար:










