Կինս գերազանցում է ինձ խելքով. Ջորջ Քլունի
Ինչպես հայտնի է՝ հոլիվուդյան աստղ Ջորջ Քլունիի կինը՝ Ամալ Ալամուդինը, տպավորիչ կարիերա է անում իրավագիտության ոլորտում: Ժամանակին Ամալը համագործակցել է Wikileaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի և ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի հետ, իսկ այժմ ներկայացնում է Հայաստանի շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
Փաստաբանը բավականին զբաղված աշխատանքային գրաֆիկ ունի, և նրան չի հաջողվում բավականաչափ երկար ժամանակ անցկացնել ամուսնու հետ, բայց Ջորջը չի դժգոհում: Նա կարծում է, որ իր բախտը բերել է կնոջ հարցում, և հպարտանում է իր սիրելիի ինտելեկտով և պրոֆեսիոնալիզմով, գրում է kleo.ru-ն:
«Ամեն դեպքում ես չեմ կասկածում, որ իմ գինը գերազանցում է ինձ խելքով: Եվ ես չափազանց գոհ եմ դրանից: Վա՞տ է քեզ շրջապատել քեզանից խելացի մարդկանցով: Իմ կարծիքով՝ ուղղակի հրաշալի է: Առավելևս, որ իմ սանդղակն այնքան էլ բարձր չէ, և ցանկացած տեսակի ինտելեկտուալ կռվի մեջ Ամալը միշտ հաղթում է: Ինձ համար հաղթելու միակ հնարավորությունը ձեռնամարտն է»,- ասել է նա:
«Միայն պատկերացրեք՝ նրա աշխատանքը վերաբերում է իրական խնդիրների, նրանից մարդկանց ճակատագրեր են կախված: Հսկայական պատասխանատվություն: Դրա հետ համեմատած՝ այն, ինչով ես եմ զբաղվում, մանրուք է: Ես հիանում եմ նրանով, թե ինչպես է կինս հաղթահարում ճնշումները, որոնք անխուսափելի են նման գործունեության մեջ: Իսկ թե ինչ տպավորիչ տեսք ունի Ամալը թիկնոցով, պարզապես անհավատալի է»,- հավելել է նա։










