Հայր լինելն անգին զգացողություն է. AdMe.ru-ի ֆոտոշարքը Հայրերի օրվա առթիվ (լուսանկարներ)

12:03 • 22.06.15

Թեև տղամարդիկ, ի տարբերություն կանանց, ավելի քիչ են հակված ի ցույց դնելու իրենց զգացմունքներն ու քնքշությունը, այնուհանդերձ՝ ամեն ինչ փոխվում է սեփական երեխայի լույս աշխարհ գալուց հետո: Հայրանալուց հետո տղամարդիկ կարծես կախարդանքի շնորհիվ ամբողջովին վերափոխվում են` դառնալով անճանաչելիորեն հոգատար:

 

AdMe.ru կայքը հունիսի երրորդ կիրակին նշվող Հայրերի օրվա առթիվ ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում է հայրության հաճույքն ու բերկրանքն ապրող տղամարդկանց, ովքեր սեփական փորձի հիման վրա համոզվել են, որ հայր լինելն անգին զգացողություն է: