Հեքիաթային դղյակ ու ծաղիկներ. Հիտլերի հեղինակած նկարները վաճառվել են 450.000 դոլարով. լուսանկար

21:21 • 22.06.15

Նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հեղինակած աշխատանքները Նյուրնբերգում տեղի ունեցած աճուրդում վաճառվել են 391 հազար եվրոյով` մոտ 450.000 ԱՄՆ դոլարով:

 

The Guardian-ի փոխանցմամբ` աշխատանքները` ընդհանուր առմամբ 14 նմուշ,  ջրաներկ են և էսքիզներ, թվագրվում են 1900-ականներին:

 

Նկարների թվում են գերմանական ամրոցներ, ավստրիական եկեղեցիներ, նատյուրմորտներ: Վաճառքն իրականացրել է գերմանական Weidler աճուրդի տունը:  Ամենաթանկ գործը Լյուդվիգ կայսեր բավարական ամրոցի պատկերումն է, վաճառվել է 100 հազար եվրոյով:

 

Գնորդները, որոնց անունները չեն հրապարակվում, տարբեր երկրներից են` Չինաստան, Ֆրանսիա, Բրազիլիա, Գերմանիա, Արաբական Միացյալ Էմիրություններ:

 

Հեքիաթային դղյակ ու ծաղիկներ. Հիտլերի հեղինակած նկարները վաճառվել են 450.000 դոլարով. լուսանկար