Ժաննա Ֆրիսկեի քույրը երգչուհու վերջին լուսանկարներից է հրապարակել
16:55 • 22.06.15
Ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեի քույրն Instagram-ի իր փակ էջում հրապարակել է երգչուհու վերջին լուսանկարներից մեկը, տեղեկացնում է gazeta.ru-ն:
Ֆրիսկեի երկրպագուների էջում հայտնված լուսանկարում երգչուհին ծովափին հանգստանալիս է նկարվել:
Ժաննա Ֆրիսկեն մահացել էր հունիսի 15-ի գիշերը: 2013 թվականից նա պայքարում էր գլխուղեղի քաղցկեղի դեմ:
Placeholder










