Kubana երաժշտական փառատոնը կանցկացվի Ռիգայում
Kubana բացօթյա երաժշտական փառատոնը տեղի կունենա Ռիգայում (Լատվիա)՝ օգոստոսի 6-9-ը։ Այս մասին «Вконтакте» սոցիալական ցանցի իրենց էջում հայտնել են միջոցառման կազմակերպիչները։
Կազմակերպիչները նշել են, որ փառատոնի պրոդյուսեր Իլյա Օստրովսկուն հաջողվել է պայմանավորվել Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովի հետ, փոխանցում է lenta.ru-ն։
Kubana փառատոնի անցկացման վայր է ընտրվել Լուցավսալա կղզին, որը գտնվում է քաղաքի կենտրոնում։
Կազմակերպիչները հայտնել են, որ իրենք ստացել են բազմաթիվ առաջարկներ Ռուսաստանի տասնյակ շրջաններից, ինչպես նաև արտերկրից, որոնք պատրաստ են եղել հյուրընկալել փառատոնն իրենց կողմից առաջարկված տարածքում։
Նրանք քննարկել են բոլոր տարբերակները և գնահատել դրանց իրագործվելիությունը, արդյունքում ընտրել են Ռիգան։










