Մերիլ Սթրիփն այսօր նշում է ծննդյան 66-ամյակը
Ամերիկյան կինոյի լեգենդ, դերասանուհի Մերիլ Սթրիփն այսօր նշում է իր ծննդյան 66-ամյակը:
Ամերիկյան The Huffington Post-ը այս առիթով 5 բան է պատմել Սթրիփի մասին, որոնք գրեթե ոչ ոք չգիտի:
Աղբյուրը նախ նկատում է, որ, դե բոլորը գիտեն, Սթրիփը հիասքանչ է, նա տաղանդավոր է, մարդկանց ստիպում է լալ ու խնդալ, 3 Օսկար ունի, բոլորից շատ է առաջադրվել Ամերիկյան կինոակադեմիայի այդ բաղձալի մրցանակին և այդ ամենի հետ նաև շատ համեստ է:
Սակայն միևնույն ժամանակ` քչերը գիտեն, որ
1. Մերիլ Սթրիփը իրականում կարճահասակ է` 5'6 ոտնաչափ հասակով, ինչը 1,56 սմ է:
2. Սթրիփը շատ խելացի է, նա անգամ դիպլոմներ ունի Վասերի և Յելի համալսարաններից:
3. Իրեն Օսկար բերած «Սոֆիի ընտրությունը» ֆիլմում Սոֆիի ընտրության տեսարանում նա նկարահանվել է ընդամենը 1 դուբլից:
4. Սթրիփի դեպքում կինոյում նկարահանվելը մի տեսակ «ընտանեկան բիզնեսի» պես է: Դեռ շատ փոքրուց նրա երեխաները նկարահանվել են այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են 1986-ի «Վառված սրտովը», 2007-ի «Երեկոն» և առաջիկայում թողարկվելիք «Ռիքին և ճայթյունը»:
5. Սթրիփը Օսկարի առաջադրվելու ռեկորդակիր է` 19 անգամ: Ընդհանուր առմամբ նա առաջադրվել է 259 մրցանակի, ստացել 171-ը:










