ԱՄՆ-ում մահացել է ջազային երաժիշտ Գյունտեր Շուլերը

10:01 • 22.06.15

ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում 90 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի ջազային երաժիշտ ու կոմպոզիտոր Գյունտեր Շուլերը, ինչի մասին հայտնում է lenta.ru-ն:



Շուլերը ծնվել է 1925 թ. նոյեմբերի 22-ին, Նյու Յորքում, երաժիշտների ընտանիքում: Դեռահասության տարիներից նա նվագել է Ցինցինատիի, իսկ հետո` Մետրոպոլիտեն օպերայի նվագախմբում:



Ջազային երաժշտի կարիերան Շուլերը սկսել է Մայլս Դևիսի խմբում, իսկ 1950-ական թվականներին նա միավորվել է ջազային դաշնակահար Ջոն Լյուիսի հետ: Նրանց համագործակցության արդյունքում ստեղծվել է «Ժամանակակից ջազային ընկերակցությունը», որը ջազի ու դասականի յուրօրինակ համադրություն է:



Բացի այդ, Շուլերը Բոստոնում հիմնել է նոր ջազային համույթ, որը 1973թ. արժանացել է         հեղինակավոր «Գրեմմի» մրցանակի: Հայտնի է, որ Շուլերն իր կյանքի ընթացքում գրել է 200-ից ավելի կոմպոզիցիա, այդ թվում՝ նաև ջազային, օպերային արվեստին ու կամերային երաժշտությանը վերաբերող սոլո ու նվագախմբային կատարումներ:

 

 

ԱՄՆ-ում մահացել է ջազային երաժիշտ Գյունտեր Շուլերը