Տեղի կունենա «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 11-րդ փառատոնի հերթական համերգը
Հունիսի 24-ին, ժ.19.00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում կկայանա «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 11-րդ փառատոնի հերթական համերգը:
Կամերային երաժշտության երեկոն հայ արվեստասեր ունկնդրին կներկայացնեն միջազգային մրցույթի դափնեկիրներ Հասմիկ Վարդանյանը(թավջութակ) և Նարա Ավետիսյանը (դաշնամուր, ԱՄՆ)
Ծրագրում`
Ֆ. Շոպեն- Բալադ N 4, f-moll, op. 52
Յ. Բրամս- Թավջութակի սոնատ N 1, e-moll, op. 38
Դ. Շոստակովիչ- Թավջութակի սոնատ, d-moll, op. 40
Ջ. Սոլիմա- Լամենտասիո











