Թամարա Գվերդցիտելին բարեգործական համերգ կտա Բաթումում

16:02 • 23.06.15

Հայտնի երգչուհի, Վրաստանի և Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Թամարա Գվերդցիտելին այս տարվա օգոստոսին բարեգործական համերգ կտա Բաթում քաղաքում՝ Թբիլիսիի ջրհեղեղի հետևանքով տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով, գրում է apsny.ge-ն։

 

Միջոցառումը պետք է կայանա երգչուհու սեփական բարեգործական հիմնադրամի, Վրաստանի կառավարության, ինչպես նաև Բաթումի քաղաքապետարանի և Աջարիայի կառավարության աջակցությամբ։

 

«Ես հույս ունեմ, որ մենք շուտով կհանդիպենք, ես և այն մարդիկ, ովքեր տուժել են այդ սարսափելի ողբերգությունից։ Կհանդիպեմ նրանց հետ, ում ես ամբողջ սրտով ցանկանում եմ օգնել, թեթևացնել նրանց վիճակը։ Ես կկարողանամ դա անել իմ երաժշտության և երգերի շնորհիվ։ Ես շատ եմ խնդրում, որ դա հնարավոր լինի։ Բարեգործական համերգից ստացված բոլոր միջոցներն ամբողջությամբ կփոխանցվեն տուժածներին»,- ասել է Գվերդցիտելին։

 

Երգչուհին նշել է, որ Վրաստանի համար այդ դժվարին պահին ինքը եղել է Երուսաղեմում, որտեղ աղոթել է Վրաստանի փրկության և նրա զարգացման համար։

Թամարա Գվերդցիտելին բարեգործական համերգ կտա Բաթումում