Ռեփեր Փի Դիդին ազատ է արձակվել 50.000 դոլար գրավի դիմաց
Ամերիկացի ռեփեր Շոն Քոմբսը, ով առավել հայտնի է Փի Դիդի բեմական կեղծանվամբ, ազատ է արձակվել 50.000 դոլար գրավի դիմաց՝ իր որդու մարզչի հետ կռիվ անելու համար ձերբակալվելուց մի քանի ժամ անց, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Երգիչը ձերբակալվել էր Լոս Անջելեսում Կալիֆորնիայի համալսարանի տարածքում՝ «մահացու վտանգավոր զենքով» հարձակում իրականացնելու սպառնալիքի մեղադրանքով։
Ինչպես պատմել են ականատեսները՝ 45-ամյա երաժիշտը մասնակցել է ամերիկյան ֆուտբոլի թիմի մարզչի հետ կռվին։ Միջադեպի հետևանքով ոչ ոք լրջորեն չի տուժել, տարվում է հետաքննություն։










