«Յուրյան դարաշրջանի աշխարհը» ֆիլմը ռեկորդ է սահմանել՝ 13 օրում հաղթահարելով 1 մլրդ դոլարի շեմը

15:13 • 23.06.15

Ամերիկացի ռեժիսոր Քոլին Թրևորոուի «Յուրյան դարաշրջանի աշխարհը» ֆիլմը (Jurassic World, 2015) նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ հավաքելով 1 մլրդ դոլար վարձույթի 13 օրում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

«Հունիսի 22-ին «Յուրյան դարաշրջանի աշխարհը» հաղթահարել է 1 մլրդ դոլարի շեմը։ 1 մլրդ 2 մլն դոլար այն հավաքել է վարձույթի 13 օրում։ Համաշխարհային կինոյի պատմության մեջ ոչ մի ֆիլմի չի հաջողվել հասնել նման արդյունքի»,- ասվում է «Ռափ» թերթում։

 

Այսպիսով՝ 2-րդ հորիզոնական է մղվել նախկին առաջատար «Ֆորսաժ- 7» ֆիլմը, որը 1 մլրդ դոլարի շեմը հաղթահարել էր ցուցադրության 17-րդ օրը։

«Յուրյան դարաշրջանի աշխարհը» ֆիլմը ռեկորդ է սահմանել՝ 13 օրում հաղթահարելով 1 մլրդ դոլարի շեմը