Լոնդոնում Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի նամակագրության մասին գիրք է ներկայացվել

12:22 • 23.06.15

Խորհրդային միության դեմ ֆաշիստական Գերմանիայի սկսած պատերազմի օրը Լոնդոնում ներկայացվել է ռուս պատմաբանների «Ստալինի նամակագրությունը Ռուզվելտի և Չերչիլի հետ Հայրենական մեծ պատերազմի տարիներին» երկհատոր գիրքը, փոխանցում է РИА Новости-ն։

 

Հրատարակությունն առաջին անգամ հրապարակում է փաստաթղթեր, որոնք լույս են սփռում այն ամենի վրա, ինչ կանգնած էր հակահիտլերյան «մեծ եռյակի» կոալիցիայի առաջնորդների խորհրդի հետևում, որոնք են եղել նրանց իրական դրդապատճառները և վարքի տրամաբանությունը, ինչն է հատկապես կարևոր ժամանակակից օրերում, երբ պատերազմը շատերի համար դառնում է հեռավոր, աբստրակտ սյուժե, պատմել է հրատարակության հեղինակներից պրոֆեսոր Վլադիմիր Պեչատնովը։

 

Գրքի շնորհանդեսը, որին ներկա են եղել գիտնականներ, պատմաբաններ, այդ թվում՝ Քեմբրիջից և Օքսֆորդից, կայացել է Լոնդոնում ՌԴ դեսպանատանը։

 

Լոնդոնում Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի նամակագրության մասին գիրք է ներկայացվել