Վալերի Մելաձեն նշում է 50-ամյակը (լուսանկարներ)
ՌԴ հայտնի երգիչ, Ռուսաստանի վաստակավոր և Չեչնիայի ժողովրդական արտիստ Վալերի Մելաձեն նշում է հոբելյանը. այսօր լրանում է նրա ծննդյան 50-ամյակը, գրում է Вести-ն։
Մելաձեն ծնվել է 1965-ին Բաթումում։ Ավարտել է Նիկոլաևի նավաշինարարական ինստիտուտը։ 1980-ականների վերջին եղբոր՝ հայտնի երգահան Կոնստանտինի հետ դարձել է «Диалог» ռոք խմբի անդամ։ Այդ խմբի հետ նրանք ձայնագրել են 2 ալբոմ, իսկ հետագայում շարունակել են անհատական նախագծերը։
1997-ին Վալերի Մելաձեն պետք է դառնար «Եվրատեսիլ» մրցույթի մասնակիցը՝ «Պրիմադոննա» երգով, սակայն հիվանդացել է, և նրա փոխարեն գնացել է Ալլա Պուգաչովան։
Հիմնականում նա կատարում է եղբոր գրած երգերը, որոնք սիրված են ժողովրդի կողմից։






















