Լոս Անջելեսում ձերբակալվել է ռեփեր Փի Դիդին
Հայտնի ամերիկյան ռեփեր Շոն Քոմբսը, ով առավել հայտնի է Փի Դիդի բեմական կեղծանվամբ, ձերբակալվել է Լոս Անջելեսում:
Ինչպես հայտնում է tass.ru-ն, ռեփերը ձերբակալվել է Լոս Անջելեսում Կալիֆոռնիայի համալսարանի տարածքում` մեղադրվելով զենքով հարձակում գործելու սպառնալիքի համար:
Ըստ ականատեսների՝ 45-ամյա Դիդին կռիվ է արել իր որդու մարզչի հետ: Հայտնի է, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:










