Բրիթնի Սփիրսը և Չառլի Էբերսոլը բաժանվել են. E! Online
Ամերիկացի փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսը բաժանվել է պրոդյուսեր և գրող Չառլի Էբերսոլից 8 ամիս տևած հարաբերություններից հետո, գրում է Корреспондент-ը՝ E! Online-ին հղումով։
«Ամենայն հավանականությամբ, նրանք բաժանվել են, քանի որ Չառլին հանդիպում էր նրա հետ շահադիտական նպատակներով»,- նշել է անանուն աղբյուրը։
Բրիթնին արդեն ջնջել է բոլոր համատեղ լուսանկարներն Instagram-ից, իսկ օրերս հրապարակել է լուսանկար, որում գրկախառնված է մեկ այլ տղամարդու հետ։
Երգչուհին դեռևս չի մեկնաբանել բաժանությունը, իսկ ահա Էբերսոլի Instagram-ի էջում հայտնվել է տեսանյութ՝ փոքրիկ շնիկով, և հետևյալ գրառումը՝ «Մենք ոչինչ ենք, եթե սպիերի, դաջվածքների և ժպիտների հավաքածու չենք։ Ես ցանկանում եմ ձեզ գտնել մեծ ուրախություն այն ուրախության մեջ, որն առաջացնում եք մյուսների մոտ։ Ես հույս ունեմ, որ դուք երջանիկ եք թեկուզ այն գիտակցությամբ, որ ինձ երջանիկ եք դարձրել։ Սերը, որը ես ունեի, երբեք չի կորի»։










