Ավիավթարի հետևանքով զոհվել է «Տիտանիկ» ֆիլմի կոմպոզիտորը

09:48 • 23.06.15

Հանրահայտ «Տիտանիկ» ֆիլմի երաժշտության համար 2 հեղինակավոր «Օսկար» մրցանակի արժանացած կոմպոզիտոր Ջեյմս Հորները զոհվել է Կալիֆոռնիայում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով:


Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, տեղեկությունն արդեն հաստատել է կոմպոզիտորի մամուլի քարտուղարը:

 

Նշվում է, որ կործանված S312 Tucano ինքնաթիռում 1 մարդ է եղել:



Այժմ ոստիկանությունը փորձում է պարզել ավիավթարի մանրամասներն ու պատճառները:

Ավիավթարի հետևանքով զոհվել է «Տիտանիկ» ֆիլմի կոմպոզիտորը