Քանյե Ուեսթն իրեն համեմատել է Լեոնարդո դա Վինչիի հետ և հայտնել նոր ալբոմի թողարկման ամսաթիվը
Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթն արդեն հասցրել է համեմատել իրեն Պաբլո Պիկասոյի, Սթիվ Ջոբսի, Ուոլթ Դիսնեյի, Էնդի Ուորհոլի և Շեքսպիրիր հետ։ Սակայն դա, ինչպես պարզվել է, ամբողջական ցուցակը չէ, այն համալրվել է Վերածննդի դարաշրջանի տաղանդներով, գրում է buro247.ru-ն։
Sunday Times Culture թերթի հետ զրույցում ռեփերը հայտնել է, որ իր գործունեությունը ենթակա չէ խիստ դասակարգման և առաջարկել է պատկերացնել՝ ինչ կլիներ, եթե «Լեոնարդո դա Վինչիին, Միքելանջելոյին կամ Գալիլեոյին խնդրեին չմտածել ուրիշ ոչ մի բանի մասին, բացի այն, թե ինչն է իրենց հայտնի դարձրել»։
Քանյեի կարծիքով՝ ճիշտ պատասխանը հետևյալն է. «Այդ դեպքում դա Վինչին ընդամենը մեկ գաղափար կունենար։ Ես չեմ ասում, որ ես դա Վինչին եմ, սակայն նորմալ եմ համարում, երբ մարդն իրեն համեմատում է մեկ ուրիշի հետ»։
Ուեսթը նշել է նաև, որ իր նոր SWISH ալբոմը կթողարկվի այս աշնանը։










