ԱՄՆ-ն պաշտոնապես մահապատժի է դատապարտել Ջոհար Ցարնաևին
Ամերիկյան դատարանը պաշտոնապես մահվան դատավճիռ է կայացրել Ջոհար Ցարնաևի գործով: Սրա մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Բոսթոնի դատարանի կողմից Ցարնաևը մեղավոր է ճանաչվել 2013-ին Բոսթոնի մարաթոնին ահաբեկչություն իրականացնելու համար: Վճռի ընթերցումից առաջ Ցարնաևը հանդես էր եկել ելույթով. նա ներողություն էր խնդրել տուժածներից և բոլոր նրանցից, ում կյանքը խլել է:
2013-ի ապրիլի 15-ին ռուսաստանցի` ազգությամբ չեչեն Ջոհար Ցարնաևը եղբոր հետ 12 վայրկյանում 2 ահաբեկչական գործողություն էր իրականացրել` ռումբերի պայթեցումով: Ձերբակալության գործողության ժամանակ եղբայրը սպանվել էր, Ջոհարը վիրավորվել ու ձերբակալվել: Նրան 30 կետից բաղկացած մեղադրանք էր ներկայացվել:
Ահաբեկչության հետևանքով 3 մարդ էր զոհվել, 250 հոգի վիրավորվել էին:










