Disney-ը Չարլզ Դարվինի մասին նոր ֆիլմ կնկարահանի` նախորդի ձախողումից հետո

21:13 • 24.06.15

Disney ընկերությունը սկսել է աշխատել կենսագրական ֆիլմի վրա, որը կպատմի բրիտանացի բնագետ և ճանապարհորդ Չարլզ Դարվինի մասին: Նկարահանումներն սկսելու և ֆիլմի թողարկման ամսաթվերը դեռևս հայտնի չեն:

Ինչպես գրում է Lenta.ru-ն` հղում կատարելով բրիտանական The Guardian-ին, ֆիլմի ռեժիսոր է նշանակվել Սթիվեն Գաանը («Սիրիանա», «Նյու Յորքի ոստիկանությունը»): Նա էլ կհեղինակի ֆիլմի սցենարը:

Ինչպես նշել է բրիտանական պարբերականը` կինոստուդիային չի շփոթեցրել Դարվինի մասին նախորդ ֆիլմի ձախողումը`«Ծագում» վերնագրով, որը նկարահանել էր BBC Films-ը: Ընդհանուր 15.7 մլն դոլար բյուջեով ֆիլմը թողարկվել էր 2009-ին, իսկ համաշխարհային վարձույթում հավաքել էր 787 000 դոլար:

 

 

 


 

Disney-ը Չարլզ Դարվինի մասին նոր ֆիլմ կնկարահանի` նախորդի ձախողումից հետո