Հայտնի է դարձել բոլոր ժամանակների մեծագույն կինոհերոսը. Empire

20:51 • 24.06.15

Հանրահայտ բրիտանական  Empire ամսագիրը  հարցում է անցկացրել իր ընթերցողների շրջանում, որի արդյունքներով` ֆիլմասերները բոլոր ժամանակների մեծագույն կինոհերոս են ճանաչել Ինդիանա Ջոնսին:   Այս մասին տեղեկացնում է Корреспондент-ը:

Դոկտոր Հենրի Ուոլթոն «Ինդիանա Ջոնսը» մտացածին կերպար է` բազմաթիվ գրքերից, ֆիլմերից և մուլտֆիլմերից: Հերոսը հայտնի է դարձել Հարիսոն Ֆորդի գլխավոր դերակատարմամբ  «Ինդիանա Ջոնս. Կորուսյալ տապանը որոնելիս» կինոնկարի` էկրան բարձրանալուց հետո:

Կինեմատոգրաֆի ոլորտում մասնագիտացած ամսագրի հարցման արդյունքում երկրորդ տեղում է հայտնվել գործակալ Ջեյմս Բոնդը, իսկ երրորդ տեղում` Հան Սոլոն` «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարից, որի դերը ևս մարմնավորել է Ֆորդը:

 

 

 

Հայտնի է դարձել բոլոր ժամանակների մեծագույն կինոհերոսը. Empire