Իմպրեսիոնիստների աշխատանքների վաճառքը Christie's-ին 72 մլն ֆունտ ստեռլինգ եկամուտ է բերել
Christie's աճուրդի տան կազմակերպած երեկոյան վաճառքը, որտեղ վաճառվել են իմպրեսիոնիզմի շրջանի աշխատանքներ, մասնավորապես՝ Մոնեի, Սիսլիի, Շագալի և Դալիի աշխատանքները, համեստ՝ 72 ֆունտ ստեռլինգ եկամուտ է բերել, հայտնում է РИА Новости-ն։
Վաճառքի ամենաթանկ նմուշը դարձել է Կլոդ Մոնեի աշխատանքը, որը վաճառքի է դրել անհատ հավաքորդ Եվրոպայից՝ 6.9 մլն ֆունտ ստեռլինգով։ Կտավը վաճառվել է 10.835.000 ֆունտով։
Սալվադոր Դալիի 1957թ. արված «Երկնային զբոսանք ձիու վրա» նկարը, որը եվրոպական անհատական հավաքածուից է ներկայացվել, վաճառվել է 2.883.000 ֆունտ ստեռլինգով։ Ալֆրեդ Սիսլիի «Այգի» կտավը, որը հանրությանը ներկայացվել է 50 տարվա մեջ առաջին անգամ, վաճառվել է 2.211.000 ֆունտով։
Մարկ Շագալի «Ծաղկեփունջ պատուհանի կողքին» կտավը, որի նախնական արժեքը 2.6-3.5 մլն ֆունտ է եղել, վաճառվել է 3.2 մլն-ով։
Օգյուստ Ռոդենի «Աֆրոդիտե» բրոնզե արձանիկն աճուրդում վաճառվել է մոտ 1 մլն ֆունտով։










