Շվարցենեգերի որդին առաջին խոշոր դերն է ստացել ֆիլմում
Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերի որդին՝ Պատրիկը, կկատարի գլխավոր դերը «Կեսգիշերային արևը» (Midnight Sun) ճապոնական դրամայի նոր տարբերակում, հայտնում է Deadline-ը։
Նրա հետ հանդես կգա նաև դերասանուհի Բելա Թորնը։ Ֆիլմի նկարահանումները սկսվելու են 2015-ի սեպտեմբերին։
Ֆիլմը պատմելու է երիտասարդ կնոջ մասին, ով տառապում է հազվադեպ գենետիկ հիվանդությամբ՝ նրա մաշկը չափազանց զգայուն է արևի ճառագայթների նկատմամբ։
Ֆիլմի ռեժիսոր է նշանակվել Սքոթ Սպիրը, ով նաև հայտնի է որպես տեսահոլովակների պրոդյուսեր։
21-ամյա Պատրիկ Շվարցենեգերն արդեն նկարահանվել է երեք՝ The Benchwarmers (2006), Stuck in Love (2012) և Grown Ups 2 (2013) ֆիլմերում։










