Տիգրան Համասյանը համերգ է տվել Աղթամարում

13:28 • 24.06.15

Հայ հայտնի ջազային դաշնակահար, բազմաթիվ մրցանակների դափնեկիր Տիգրան Համասյանը Հայաստանի պետական կամերային երգչախմբի հետ Վանի Աղթամար կղզում նախօրեին համերգ է տվել, տեղեկացնում է թուրքական Haber 3 կայքը։

 

Համասյանը Թուրքիայի, Հայաստանի, Վրաստանի, Լիբանանի, Ֆրանսիայի, Շվեդիայի, Բելգիայի, Չեխիայի, Բրիտանիայի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի ընդհանուր առմամբ 100 եկեղեցիներում համերգներով է հանդես գալու։

 

«Լույս ի լուսո» խորագրով համերգաշարը մինչև հունիսի 30-ը շարունակվելու է Թուրքիայի տարբեր քաղաքներում։

 

Աղթամարում կայացած համերգին մասնակցել են նաև Վան նահանգը ներկայացնող պաշտոնյաներ։
Հայտնի երաժշտի 90 րոպե տևած համերգը մեծ հետաքրքրությամբ է ընդունվել։ Այդ մասին հաղորդել է Անատոլիայի մշակութային նախագծերի համակարգող Թամար Նալջըն։

 

«Տիգրան Համասյանը հայ հայտնի ջազային դաշնակահար է։ Նա աշխարհի տարբեր պատմական վայրերում ու եկեղեցիներում հայկական երգչախմբի ուղեկցությամբ համերգներ է տալիս։Սա երկրորդ համերգն է Թուրքիայում։ Հետաքրքրությունը շատ մեծ է։ Համերգը մարդաշատ էր»,-ասել է նա։

Տիգրան Համասյանը համերգ է տվել Աղթամարում