Marvel ընկերությունը ներկայացրել է Սարդ-մարդու նոր դերակատարին

09:07 • 24.06.15

Marvel ընկերության հաջորդ «Սարդ-մարդը» ֆիլմում գլխավոր դերը կկատարի 19-ամյա բրիտանացի դերասան Թոմ Օլանդը, գրում է Газета-ն։


Ընկերության հայտարարությունում նշվում է, որ Փիթեր Փարքերի մասին ֆիլմն էկրաններին կլինի 2017թ. հուլիսի 28-ին։


Օլանդը մի քանի մրցանակ է ստացել 2012-ին «Անհնարինը» ֆիլմում գլխավոր դերերից մեկը կատարելու համար։

Marvel ընկերությունը ներկայացրել է Սարդ-մարդու նոր դերակատարին