10 հոյակապ բան, որ տվել է Հայաստանը ռուսներին. sports.ru-ի ընտրանին

22:59 • 25.06.15

Ռուսաստանյան sports.ru կայքը իր բլոգում ի մի է բերել այն 10 հոյակապ երևույթները, որ «տվել են հայերը»։ 

Հայտնի անունները, բրենդները, սնունդն ու վայրերը «դաջվել» են հայաստանյան հայտնի պատկերների ֆոնին:

Ներկայացված հերթականությամբ հետաքրքրական «վարկանիշային աղյուսակում» են`

ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը

Comedy Club հումորային - ժամանցային ֆենոմենը

տոլման

Ռուսաստանի ամենահաջողակ կինոռեժիսորներից մեկը` Աննա Մելիքյանը

հայկական կոնյակը

System of a Down հանրահռչակ ռոք - խումբը

Շառլ Ազնավուրը

Արարատը

լավաշը

Ֆրունզիկ Մկրտրչյանը