Անտոնիո Գաուդիի «տիեզերական գլուխգործոցը» (լուսանկարներ, տեսանյութ)
Ի հիշատակ 1852 թվականի հունիսի 25-ին ծնված հանրահայտ ճարտարապետ Անտոնիո Գաուդիի՝ adme.ru-ն որոշել է ներկայացնել նրա «տիեզերական գլուխգործոցը»՝ Սագրադա Ֆամիլիան, որն անվանում են նաև Բազիլիկա և Սուրբ Ընտանիքի քավության մայր տաճար։
Հետաքրքրական է, որ դրա շինարարությունը սկսվել է 150 տարի առաջ և շարունակվում է առ այսօր։
Նրա նախագծած ֆանտաստիկ և տարօրինակ գործերի մեծ մասը կանգնեցվել է Բարսելոնա քաղաքում։ Հանդիսանում է Սագրադա Ֆամիլիայի, Բալյոյի տան, Միլայի տան, Գուելի զբոսայգու և այլ շինությունների ճարտարապետը։
Պաշտելով հանդերձ՝ իսպանացիները նրան անվանում են խելագար՝ հավատացած լինելով, որ սովորական մահկանացուն չէր կարող ստեղծել այնպիսի մի տաճար, ինչպիսին «Սուրբ ընտանիքն» է։
Սագրադա Ֆամիլիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ է։ 2010 թվականի նոյեմբերի 7-ին Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը պաշտոնապես օծել է մայր տաճարը։















