25.000.000 ֆունտ ստեռլինգ. Գուստավ Կլիմտի կտավն աճուրդում վաճառվել է ռեկորդային գումարով
Sotheby’s աճուրդի տունը հաջողությամբ անցկացրել է 20-րդ դարի արվեստի և իմպրեսիոնիզմի ժամանակաշրջանի աշխատանքների վաճառքը՝ վաճառելով բոլոր նմուշները։ Աշխատանքներից մեկը՝ Գուստավ Կլիմտի «Լև Գերտրուդի դիմանկարը» կտավը վաճառվել է 25 մլն ֆունտ ստեռլինգով (մոտ 39.2 մլն դոլար), ինչը գերազանցել է նախնական արժեքը 7 մլն ֆունտով, գրում է РИА Новости-ն։
Աշխատանքը հնարավոր կլինի տեսնել Նյու Յորքում 2016-2017թթ.՝ «Գուստավ Կլիմտը և վիեննական ոսկե դարաշրջանի կանայք» խորագրով ցուցադրության ժամանակ։
Պաբլո Պիկասոյի «Երկու կերպար» աշխատանքը վաճառվել է 16 մլն ֆունտ ստեռլինգով (մոտ 25 մլն դոլար)։ Իսկ Էդգար Դեգայի քանդակը, որը կոչվում է «Փոքրիկ պարուհին 14 տարեկան է», աճուրդում վաճառվել է 15.7 մլն ֆունտ ստեռլինգով (մոտ 25.1 մլն դոլար)։










